13.06.18
ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
|
Հարգելի բարեկամ ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձք համայնքի ինտերնետային կայք: aghdzq.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու Աղձք համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին: Կայքի բաժիններում պարբերաբար կզետեղվի նաև Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը Աղձք համայնքի մասին:Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին. կլուսաբանենք գյուղապետարանի աշխատակազմի, դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան, հասարակական նշանակության այլ օջախների գործունեությունը, ...
Մանրամասն |
|
10.10.16
Համայնքի անվանումը և նրա կրած փոփոխությունները
|
| Գյուղը այն հազվագյուտ հայկական շեներից է , որի մասին կան գրավոր հիշատակություններ: Ըստ 5-րդ դարի պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի Արագածոտնի մարզի Աղձք գյուղում են թաղվել Վասակ Մամիկոնյանի կողմից ազատված հայ թագավորների ոսկորները, որի տեղում հիմնվում է արքայական դամբարան: Գյուղի անվանումը << Աղձք>> հետագայում հնչյունափոխվելով դարձել է <<Հաղս>> և այդպես մնացել է մինչև 1949 թվականը: Այնուհետև գյուղը ստացել է նոր անուն ՝ <<Ձորափ>>: 1993 թվականին գյուղը վերստացել է իր հին անունը՝ <<Աղձք>>: |
|
|
10.10.16
Պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ
|
Աղձքում IV - V դարերում կառուցվել են Արշակունյաց արքաների դամբարանը , Բազիլիկ եկեղեցին : Ձորում շատ կան նախապատմական շրջաններին վերաբերվող քարայրներ: Քարայրներ կան նաև գյուղին հարող այլ տարածքներում:<<Թուխմանուկ>> և <<Հազարապետ>> կոչվող պաշտամունքային հուշարձանները (նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջան) նույնպես գտնվում են գյուղին հարակից տարածքներում: Գյուղից վերև, Արագածի փեշերին նշմարվում են այսպես կոչված կիկլոպյան ամրոցներ, այլ բնակատեղիներ, քարանձավներ:
|
|
1 |